Մեր մասին
Էյ Վի Էն Հոլդինգը նոր շունչ է տալիս հայկական մանրանկարչությանը։
Ակներև է հայկական մանրանկարչության բացառիկ արժեքը, գեղարվեստական նշանականությունը, նրբաճաշակությունը, շքեղությունն յուրահատուկությունը, ինչի ապացույցն է օտար մասնագետների վկայությունները։
Էյ Վի Էն Հոլդինգը՝ գիտակցելով Հայասատանի առջև ծառացած մարտահրավերները, հանձն է առել աշխարհին ներկայացնել Հայոց գոհարները՝ բոլորին հասանելի դարձնելով հայկական արվեստի ճյուղերից մեկի՝ մանրանկարչության գլուխգործոցները։
Հայկական մանրանկարչության արվեստի, գույների երփներանգ զուգորդումների և հայ միջնադարյան նկարչության տարբեր դպրոցների խորը ուսումնասիրության արդյունքում է, որ Լևոն Զաքյանը վերստեղծում է հայկական սրբապատկերները։
Նկարիչը իր ամբողջ կյանքը նվիրել է հայկական մանրանկարչությանը և կարող ենք վստահորեն ասել, որ Լևոն Զաքյանը մեր ժամանակների ամենանվիրյալ նեղ մասնագետներից մեկն է։ Եվ այն հանգամանքը, որ նա գրեթե միակն է, ով ամբողջապես տիրապետում է մանրանկարչության նրբություններին, գաղտնիքներին և կատարողական բարձր արվեստին՝ էլ ավելի է պարտավորեցնում հնարավորինս շատ գործեր վերակենդանացնել և փոխանցել համայն մարդկությանը և հատկապես հաջորդ սերնդներին։
ԷՅ ՎԻ Էն Հոլդինգը նպատակ ունի ներկայացնելու, լուսաբանելու և տարածելու հայկական մանրանկարչությունը աշխարհի բոլոր անկյուններում՝ բարձրագույն մակարդակի և որակի նմուշներով։
Նույնիսկ գտնվելով Հայաստանից մղոններ հեռու դուք կարող եք ձեռք բերել հայկական մանրանկարչության բացառիկ նմուշներից լավագույները և դառնաք մշակութային գանձի սեփականատեր։ Միայն այսպես է հնարավոր վայելել սրբապատկերի դարերի խորքից եկած հզոր պաշտպանությունը և մասնակցել նրա կենսագործ զորությանը։
Ունենալով հայկական սրբապատկեր, հնարավորություն կունենաք փոխանցել այն սերնդե սերունդ որպես Ձեր պապենական տոհմիկ գանձ։
ԷՅ ՎԻ ԷՆ Հոլդինգը սատար է կանգնում հայկական մանրանկարչության վերածննդին։

Լևոն Զաքյան
Մանրանկարիչ, սրբանկարիչ, որմնանկարիչ Լևոն Զաքյան
Ծնվել է 1972 թվականին Երևանում, միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 136 դպրոցում, նկարչական կրթություն է ստացել Երևանի թիվ 1 արվեստի դպրոցում, այնուհետև ավարտել է գեղարվեստի թիվ 14 ուսումնարանի մանրանկարչության բաժինը։
1990 թվականին աշխատել է որպես տեխնիկ-ճարտարապետ Արցախում, չափագրել Ամարաս վանքը:
1990-1992 թվականներին աշխատել է Արցախի թեմում, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի միջնորդությամբ ուսումնասիրություններ է կատարել Մատենադարանում, թեմի համար նկարազարդել մանկական գրքեր։
1993 թվականին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի պատվերով նկարազարդել է կրոնի դասագրքեր։
1993 թվականին ներկայիս կաթողիկոսի հովանավորությամբ հիմնադրել է Քանաքեռի մանրանկարչության կենտրոնը, որտեղ աշխատել է որպես տնօրեն և դասավանդել մանրանկարչություն։
2001 թվականին Մխիթարյան միաբանության աջակցությամբ (նվիրված Քրիստոնեության 1700 ամյակին) ստեղծել է մանրանկարների շարք և անհատական ցուցահանդեսներ բացել Երևանում, Արարատյան թեմի առաջնորդարանում , Գյումրիում, Ստեփանակերտում ։
Գարեգին Բ կաթողիկոսի պատվերով ստեղծել է սրբապատկերներ՝ Էջք, Գրերի գյուտ, հայոց ցեղասպանության նահատակների սրբադասում (Անթիլիաս) և Տերունական թեմաներով։
Պոլսո հայոց պատրիարքության համար նկարազարդել է կոնդակներ, ստեղծել Գրիգոր Լուսավորչի սրբապատկեր և նկարներ։ Մխիթարյան միաբանության հովանավորությամբ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սուրբ Ղազար կղզում՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի և Սուրբ Խաչ թեմաներով ։
Վորլդ Վիժն «world vision» կազմակերպության համար նկարազարդել է կրոնի դասագրքեր։
Հայ եկեղեցիների և թեմերի համար Հայաստանում և արտերկրներում ստեղծել և ստեղծում է բազմաթիվ սրբապատկեր կտավներ, տարբեր եկեղեցիներում կատարում է որմնանկարչական աշխատանքներ( Մայր Աթոռ մոմավառության սրահում, Երևանի Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում (կաթողիկոսի պատվերով):
Վանաձորի Սուրբ Աստվածածին և Գրիգոր Նարեկացի եկեղեցիներում, Ծիծեռնակ ճամբարի մատուռում,
Գյումրի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հակոբ եկեղեցիներում, Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցում,
Ավանի Մխիթարյան միաբանության մատուռում, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, Ուկրաինայի Խարկով
քաղաքի հայկական եկեղեցում, Ռուսաստանի Սարատով քաղաքի հայկական եկեղեցում, Մոսկվայի առաջնորդարանում՝ հայոց պատմական թեմաներով։
Լևոն Զաքյանը, համագործակցելով «էյ Վի Էն հոլդինգ» ՍՊ ընկերության հետ՝ այժմ պատրաստում է հայկական
Կիլիկյան արքայական մանրանկարների ընդօրինակությունների? շարք՝ յուրովի վերամշակմամբ ,հայկական զարդաշրջանակներով, նոր որակներով,բարձր կատարողականությամբ` պահպանելով բնօրինակի շունչը և կանոնները:


